Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
Այսօր ժամը 18։00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Նախքան այդ տեղի էր ունեցել ԱԺ արտահերթ խորհրդի նիստ, որի ժամանակ համաձայնություն է տրվել, որ այսօր ժամը 18։00-ին նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարվի: