Իսպանական բանակն օգտագործվել է միգրանտներին զսպելու համար
Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական անկլավային տարածք Մելիլլայում բանակը տեղակայվել է՝ միգրանտների կողմից քաղաք ապօրինի մուտք գործելու փորձերը ճնշելու համար: Այս մասին հայտնում է El País թերթը:
Բանակը տեղակայվել է նաև մի շարք այլ բնակավայրերում ևս: Բուն Մելիլլայում կանխարգելիչ մեթոդների շնորհիվ անօրինական ներգաղթյալների թիվը կրճատվել է հասնելով 90 մարդու: Միգրանտները ժամանում են Մելիլլա և Սեուտա Հյուսիսային Աֆրիկայի ամբողջ տարածքից:
Երկու քաղաքներում սահմանի անօրինական հատումները կանխելու համար կառուցվել է սահմանային կառույցների համակարգ՝ վեց մետրանոց պատի տեսքով, որը պաշտպանված էր փշալարերով և պահպանվում էր պարեկների կողմից: