Մարիա Զախարովան խոսել է Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության բարձրացման մասին
Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության աճը եւ Կիեւի հետ զորավարժությունների քանակի ավելացումը չեն նպաստում Դոնբասում կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Կիևի նման ռազմատենչ պլանները համապատասխանում են ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությանը Ուկրաինայի տարածքում և Սև ծովում»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան:
Նա նշել է, որ այս պահին ՆԱՏՕ-ն իրականացնում է «վերջին քառորդ դարում ամենամեծ» զորավարժությունները, որին մասնակցում է 28 հազար զինվորական ՆԱՏՕ-ի 27 երկրներից և նրա դաշնակիցներից: Զախարովան նշել է նաև, որ միայն այս տարի Ուկրաինայի տարածքում պլանավորած է, որ ուկրաինական բանակը 7 զորավարժություն կանցկացնի ՆԱՏՕ-ի հետ միասին: