Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող զորավարժություններին
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն «Anatolian Phoenix-2021» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին, որոնք մայիսի 24-ից անցկացվելու են Թուրքիայի Քոնիա քաղաքում: Այս մասին գրում է Turan.az-ը:
Կայքի փոխանցմամբ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժություններին կմասնակցեն զինծառայողներ աշխարհի տարբեր երկրներից: Ադրբեջանը ներկայացնելու են ռազմաօդային ուժերի ու ռազմածովային ուժերի ռազմական անձնակազմը:
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 4-ը:
Այս տարի Ադրբեջանը մի քանի համատեղ զորավարժություն է անցկացրել Թուրքիայի հետ:
Փետրվարի 1-ից 12-ը Թուրքիայի Կարսի շրջանում անցկացվել են «Ձմեռ -2021» համատեղ զորավարժությունները, մարտի 27-ին ՝ հակաահաբեկչական զորավարժություններ, իսկ ազդանշանային զորքերի համատեղ մարտավարական վարժանքները՝ ապրիլի 6-ից 8-ը: