Պեսկովը արձագանքել է Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի «հայտարարության» մասին հրապարակումներին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված սահմանազատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ենթադրյալ «հայտարարության» տեքստը: Այդ մասին գրում է Ria.ru-ն:
Պեսկովը կոչ է արել զուսպ վերաբերմունք ցուցաբերել նման «խենթ հրապարակումների» նկատմամբ և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա, քանի որ դա նուրբ հարց է և շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակը լուծելու համար:
«Ընդհանուր առմամբ, սա այնքան նուրբ թեմա է, և այդ իրավիճակը կարգավորելու համար այնքան լուրջ ջանքեր են գործադրվում, որ դուք պետք է շատ զուսպ լինեք նման խենթ հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանաք միայն պաշտոնական աղբյուրների վրա»,-ասել է Պեսկովը: