Աննա Հակոբյանը Սյունիքում է. զոհվածների ընտանիքները մերժել են հանդիպման առաջարկը
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է։ Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտդահլիճի բացումն է, որի վերանորոգման աշխատանքները վերջերս են ավարտվել, ըստ ամենայնի՝ տիկնոջ մեկենասությամբ է սպորտդահլիճը վերանորոգվել, եւ վերջինս պահը բաց չի թողել եւ որոշել է նախընտրական քարոզարշավի վերածել՝ տնօրենի հրավիրյալների համար։
Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը իշխանության սրտի թեկնածուն է եւ առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի որեւէ կարգավիճակով։
Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Էրատո» ջոկատի հրամանատարը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն մինչ այս պահը նրան մերժել են։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում