Եթե «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ՀՀ դե ֆակտո ղեկավարը դառնալու է կրկնակի հանցագործ. քաղաքագետ (փաստաթուղթ)
1992 թ․ հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
«Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։
Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները»,- գրել է Էլբակյանը։
