Ինքնաթիռի վթար՝ Նիգերիայում․ զոհվել է 11 մարդ
Նիգերիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Վթարը տեղի է ունեցել Կադունա քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է տեղական Punch թերթը:
Ավիավթարի արդյունքում զոհվել է Նիգերիայի ցամաքային զորքերի շտաբի պետ Իբրահիմ Աթաիրուն: Նշվում է, որ մահացել են եւս 10 սպաներ, այդ թվում ՝ ինքնաթիռի անձնակազմը:
Նշվում է, որ ինքնաթիռի կործանման պատճառը կարող է լինել եղանակային վատ պայմանները: