Ճոպանուղու վթար` Իտալիայում. կա 14 զոհ
Իտալիայի Ալպերում ճոպանուղու վթարի արդյունքում զոհվել են Իսրայելի հինգ քաղաքացի, այդ թվում` երկու տարեկան երեխա: Այս մասին հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հյուսիսային Իտալիայում Ալպերում գտնվող ճոպանուղու վթարի արդյունքում զոհվել է 14 մարդ, այդ թվում` 5 իսրայելցի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով` բոլոր հինգ զոհերը նույն ընտանիքի անդամներ են եղել: Արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ Հռոմում Իսրայելի դեսպանությունը օգնում է, որպեսզի զոհվածների մարմինները տեղափոխվեն հայրենիք: Հետաքննություն է տարվում պարզելու համար ճոպանուղու վթարի բոլոր մանրամասները: