«Քաղաքացիական պայմանագիրը» և դրա կապիտուլյանտ առաջնորդը պետք է վերածվեն «քաղաքական բորոտների». Ռուբեն Մելիքյան
Առաջիկա արտահերթ ընտրություններին հավանաբար կմասնակցի շուրջ 15-17 քաղաքական ուժ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Իմ հաշվարկով՝ այդ ուժերից առնվազն 9-ը այս կամ այն ձևաչափով արդե՛ն հայտարարել են, որ ԲԱՑԱՌՈւՄ ԵՆ «Քաղաքացիական պայմանագրի» հետ հետընտրական կոալիցիա կազմելու հնարավորությունը։ Ու վստահ եմ, որ այդ թիվն աճելու է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դրա կապիտուլյանտ առաջնորդը պետք է վերածվեն «քաղաքական բորոտների»,-գրել է Մելիքյանը։