Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների աշխատակիցներին, ովքեր չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների աշխատակիցներին, ովքեր չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները: Այս մասին հայտնում է  ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը

«Վերջին օրերին «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» ահազանգեր է ստանում, որ նախընտրական փուլը դեռ չսկսած, հայրենի իրավապահներն ընդդիմադիր հայացքների համար շինծու մեղադրանքներ են հարուցում այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ, քաղաքական հետապնդումների ենթարկում և զբաղեցրած պաշտոններից ազատում են պետական համակարգի տարբեր ոլորտների այն աշխատակիցներին, ովքեր օբյեկտիվորեն չեն կիսում գործող իշխանությունների տեսակետները»,- այս մասին հայտարարությամբ հայտնում են «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ից։

«Բանը հասել է այնտեղ, որ սկսել են նույնիսկ հետապնդել սոցիալական ցանցերում հակաիշխանական մեկնաբանություններ գրող իրավապաշտպաններին: Իրենց նպատակներին հասնելու համար ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ կոպտորեն խախտելով և ոտնահարելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը՝ օր ու գիշեր զբաղված են դատարաններից, այսպես կոչված, «գաղտնալսումներ», այն է՝ «ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառումների թույտվություններ (դատարանի որոշումներ) կորզելով:

Ցանկանում ենք հիշեցնել մեր իրավապահներին, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված մի քանի միջոցառումներ, այդ թվում նաև վերը նշվածները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրած խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է: Բացի այդ պետք է ստացված լինեն հավաստի օպերատիվ տվյալներ, որ կատարվել կամ նախապատրաստվում է իրականացնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն, այսինքն՝ դատարանին չպետք է այդ իմաստով մոլորեցնել, թե իբր այս կամ այն անձը, ում քաղաքական ակտիվության, դիրքորոշման հետևանքով ցանկանում են վերահսկել, կասկածվում է հանցագործության կատարման մեջ:

Անցնենք ամենագլխավորին: Բոլոր այն դատավորները և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու որոշում կայացնելու իրավասություն ունեցող լիազոր մարմինների ղեկավարները, ովքեր կխախտեն գործող օրենսդրությունը, պետք է հաշվի առնեն վերոգրյալը՝ գիտակցելով, որ շատ շուտով պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ: Հուսով ենք, բոլորդ հասկանում եք, թե ինչպիսի մանրակրկիտ ստուգման են ենթարկվելու այդ միջոցառումների իրականացման թույտվությունը ստանալու բոլոր հիմքերը և որ նման որևէ դեպք դուրս չի մնալու տեսադաշտից:

Իսկ հիմա պատմական փոքրիկ էքսկուրս մեր հարևան երկրի ոչ վաղ անցյալից. Միխայիլ Սահակաշվիլիի վերջին ընտրություններում պարտությունից հետո Վրաստանի իրավապահ մարմինների մի քանի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցներ, որոնցից մի քանիսին, համոզված ենք, անձնապես ճանաչել եք նաև դուք, իշխանափոխությունից հետո ենթարկվեցին քրեական պատասխանատվության և հայտնվեցին կալանավայրերում հենց ապօրինի, անհիմն գաղտնալումներ իրականացնելու համար:

Հետո չասեք՝ չէիք զգուշացրել», - նշված է հայտարարությունում։