Մոսկվան աշխատում է Պուտինի և Բայդենի հանդիպման վրա․ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան աշխատում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման վրա: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այս երկու պետությունները հատուկ պատասխանատվություն են կրում ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության պահպանման համար: Նա նշեց, որ առանց Մոսկվայի և Վաշինգտոնի լիարժեք երկխոսության, համաշխարհային հանրության համար շատ դժվար է դիմակայել մարտահրավերներին և սպառնալիքներին, լուծել տարածաշրջանային հակամարտությունները:
«Գիտակցելով այս ամենը ՝ մենք հաշվի առանք Վաշինգտոնի առաջարկը՝ այս ամառ նախագահների հանդիպում անցկացնել եվրոպական երկրներից մեկում»,-ասել է դիվանագետը:
Նա նաև ավելացրել է, որ մայիսի 20-ին Ռեյկյավիկում տեղի ունեցած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը ցուցաբերեց կառուցողական վերաբերմունք, ինչը հուսադրող է: