Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում
Վրաստանի Ռիոնի գետի վրա Նամախվանի հիդրոէլեկտրակայանի կառուցման դեմ կիրակի օրն անցկացվեց բողոքի ցույցեր։ Արդեն այսօր Թբիլիսիի Հանրապետության հրապարակից հավաքը տեղափոխվեց խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցուցարարները ակնկալում են հանդիպում օրենսդիր մարմնի նախագահի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Կիրակնօրյա ակցիայի մասնակիցները վերջնագիր ներկայացրեցին իշխանություններին: Նրանք պահանջում էին դադարեցնել հիդրոէլեկտրակայանի կառուցման թուրքական ENKA ընկերության հետ պայմանագիրը։ Ցուցարարները պահանջում էին նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթի Թուռնավիի հրաժարականը։
Ակցիայի կազմակերպիչները պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը: Ցուցարարները նշել են, որ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չի չեղարկել թուրքական ընկերության հետ պայմանագիրը։