ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ
Լաս Վեգասի մոտակայքում գտնվող Նելիս ռազմաօդային բազայից հեռանալուց հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նեվադայում: Այս մասին ասված է ավիաբազայի հաղորդագրության մեջ՝ մեջ Twitter-ում:
«Ռազմաբազայի վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռը, որն օդ է բարձրացել Նելիս ռազմաօդային կայանից, վթարի է ենթարկվել բազայի հարավային սահմանից դուրս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Համաձայն հայտարարության, դեպքի վայրում են գտնվում փրկարարներն ու ոստիկանները:Վթարի հետևանքով զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան: