Քաղաքացիների կողմից ապամոնտաժվել է «Արցախի բանալի» սիմվոլիկ հուշարձանը (լուսանկար)
Ստեփանակերտում՝ Պապ ու տատի հայտնի արձանի դիմաց տեղադրված «Արցախի բանալի» հուշարձանի սիմվոլիկ նշանը ապամոնտաժվել է:
Մի քանի քաղաքացի հատուկ սարքերով կտրել և հանել են այդ նշանը:
Ավելի վաղ NEWSPRESS.am-ն անդրադարձել էր արձանի տեղադրման խնդրի՝ նշելով, որ այն տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ։
