Եվրոպան ամեն ինչ կանի, որպեսզի Լուկաշենկոյին իր «տեղը դնի»․ Լիտվայի ԱԳՆ փոխնախարար
Եվրոպան կանի հնարավոր ամեն ինչ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին իր «տեղը դնելու» համար։ Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի եվրոպական առաջնորդների հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Լուկաշենկոն չափազանց հեռու է գնացել: «Նրա պահվածքը վերջին շրջանում զայրույթի եզրին գտնվող մարդու տպավորություն է թողնում», - ասել է Ադոմենասը։
ԵՄ առաջնորդները Մինսկում Ryanair ինքնաթիռի հարկադիր վայրէջքի ֆոնին կոչ են անում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ: