Լատվիայի դեսպանն այսօր կլքի Բելառուսի մայրաքաղաք Մինսկը
Մինսկում գտնվող Լատվիայի դիվանագիտական առաքելությունը հաստատել է, որ երկրի դեսպանը այսօր կլքի Բելառուսի տարածքը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ավելի վաղ Լատվիայում ընթացքող Հոկեյի աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների դրոշների շարքում, Բելառուսի պետական դրոշի փոխարեն ի պաշտպանություն բելառուսական ընդդիմության, բարձրացվել է սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշ:
Դրանից հետո Լատվիայի դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ: Նրան խնդրել են 24 ժամվա ընթացքում լքել Մինսկը, իսկ ամբողջ պատվիրակությունը պետք է լքի 48 ժամվա ընթացքում:
Դեսպանությունը պարզաբանել է, որ դիվանագիտական անձնակազմը երկիրը կլքի արդեն վաղը։