Եթե իշխանությունը որոշում է, որ թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, պետք է կռվե՞նք. Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը համաձայն չէ տարածվող այն կարծիքի հետ, թե ՌԴ-ն չի պաշտպանել և կոնկրետ քայլեր չի արել՝ Հայաստանի համար։
Պատգամավորը նկատում է, որ Ռուսաստանը լինելով ՀՀ ռազմավարական գործընկեր, առաջին հերթին շարժվում է ՀՀ իշխանության որոշումների ներքո։
«Եթե իշխանությունը որոշում է, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չէ, ինչ-որ մեկը հույսե՞ր ունի, որ ռուսը պետք է ասի՝ չէ, մեկ է, պետք է գնանք, կռվե՞նք»,- հայտարարեց Աբովյանը։
Նրա գնահատմամբ, հակառուսական պրոպագանդայի տարափը, որ այսօր շատ լցվում է հայկական տիրույթ, ստիպում է հիշեցնել մի երկու տարրական բան, որոնց մասին հակառուսական թեզեր գեներացնողները մոռանում են։