Պուտինի և Բայդենի հանդիպման մասին մանրամասներ չկան․ Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին Վլադիմիր Պուտինի ու նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հանդիպման մասին մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Ես ձեռնպահ կմնամ սա մեկնաբանելուց, մենք շուտով հաղորդագրություն կտանք այս հարցի վերաբերյալ», - ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը:
Նա հորդորել է սպասել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր հանդիպման շուրջ պաշտոնական հայտարարություններին:Օրեր առաջ ամերիկյան մամուլը գրեց, որ Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման վայրը կարող է լինել Շվեյցարիան։
Այժմ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են երկրների ղեկավարների հանդիպմանը: