Թրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելԲելառուսի ԱԳՆ է կանչվել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարըAZAL-ը ժամանակավորապես փոխել է Մոսկվա չվերթների ժամանակացույցըՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականը«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել էԵվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցըՈւկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստինՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըԹուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացելԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունըԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենքՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներըԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակըԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերըԴեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը
Հասարակություն

«Չհամարձակվե՛ք». նախկին իմքայլականը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Պարո՛ն Պապոյան, երբ որ ասում եք՝ օրենքը բերում են, որ հետո գնան օլիգարխիկ տնտեսությամբ զբաղվեն, մի հատ հլը լավ մտածեք՝ ում մասին եք խոսում: Օրենք բերողների: Եթե երբևէ ես ինձ թույլ եմ տվել որևէ նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն ձեզ և շատերի, ապա այս խոսքը դուք կարող էիք ասել, իսկ եթե ոչ, ապա չհամարձակվե՛ք հաջորդ անգամ Ձեզ թույլ տալ ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ դիմելով իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանին: 

Նա դիմեց նաև իր նախկին գործընկերներին. «Երբ որ պատերազմի օրերին հայտնվում էիք սահմանամերձ գյուղերում ու սելֆիներ էիք անում, դա դեռ չի նշանակում՝ դուք սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք, իսկ ես իմ կյանքից նվազագույնը 7 տարի ամեն ամիս մի քանի անգամ լինում եմ սահմանամերձն գյուղերում և աջակցման ծրագրում: Եվ եթե դուք տեսնում եք խնդիր, ապա միգուցե հոգատար վերաբերմունք ցուցաբերեք ու ասեք՝ գիտե՞ք կարող են լինել այսպիսի խնդիրներ, ոչ թե գաք, ինձ մեղադրեք այստեղ, որ կարող է օրենքը բերել եմ, որ գնամ օլիգարխիկ տնտեսություններ ներդնեմ այնտեղ: Եվ երբ որ դուք նման մեղադրանքներ եք հնչեցնում, շատ լուրջ մտածեք այդ ամեն ինչի մասին»,- ասաց Հովսեփյանը: 

Անդրադառնալով նախագծին՝ նա նշեց, որ այն չի ենթադրում, որ այն պետք է օլիգարխիա զարգացնի կամ Երևան քաղաքից ինչ-որ մեկը գնա այնտեղ և հարստանա:

«Վերահսկողությունը ձեր ձեռքում է: 2019 թվականից բարձրաձայնում եմ գյուղմթերքի իրացման խնդիրը: Առաջարկներ եմ ներկայացնում տարբեր կառույցներ, ովքեր պարտավոր են այս ամեն ինչը շուկայում վերահսկեն, բայց որևէ քայլ 2019 թվականից մինչև այսօր չի եղել և ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ նաև Շիրակում և մնացած տեղերում: Այսօր գյուղացին իր մթերքն իրացնելու լուրջ խնդիր ունի: Իսկ եթե սահմանամերձ համայնքներինը գոնե լիներ, գոնե այսքանով կվերահսկեիք, այս մարդիկ չէին լքի իրենց գյուղերը»,- ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք՝ Գևորգ Պապոյանը հայտարարել էր. «Հայաստանում կան օլիգարխ հողատերեր, որոնք ՀՀ տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, և այս օրենքը չի վերաբերում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, այլ վերաբերում է նրանց թալանելուն»։