ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ոստիկանության, այլ ուժային և իրավապահ կառույցների պահեստազորի մոտ ութ տասնյակ սպաներ ձևավորել են «Պահեստազորի սպա» շարժումը։ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ողջունում է այդ նախաձեռնությունը։
Վստահ ենք՝ համատեղ ուժերով կհաղթահարենք մեր հայրենիքում ստեղծված ծանր իրավիճակը, կնպաստենք խորապես ազգային նոր իշխանությունների ձևավորմանը, կվերականգնենք երկրի խաթարված հեղինակությունն ու անդորրը, տարածքային ամբողջականությունը»։