Ուղղաթիռի վթար` ԱՄՆ-ում. կա զոհ
Առնվազն մեկ մարդ է զոհվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հրշեջ ուղղաթիռի վթարի արդյունքում: Այս մասին հայտնում է հրշեջ-փրկարարական ջոկատը: Հաղորդվում է, որ ուղղաթիռը, որում եղել է անձնակազմի չորս անդամ, վթարի է ենթարկվել Լիսբուրգ քաղաքի օդանավակայանի մոտակայքում:
Վթարի արդյունքում առաջացած հրդեհը մարվել է: Փրկարար ջոկատները շարունակում են որոնումները: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը, ուղղաթիռը թռչում էր զորավարժությունների շրջանակներում:
Թռիչքի ընթացքում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, ինչի հետևանքով ուղղաթիռը վթարի է ենթարկվել: