Ճապոնական և ռուսական նավերի բախում՝ ծովում. կան զոհեր
Ճապոնական ջրերում ռուսական Ամուր նավի հետ բախումից հետո ճապոնական ձկնորսական նավի երեք անդամների մահը հաստատվել է: Այս մասին հայտնում է Kyodo-ն:
Չորեքշաբթի առավոտյան՝ ժամը վեցին, Հոկկայդոյի Մոնբեցու քաղաքի նավահանգստից 23 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Dai-hachi Hokko-maru» ճապոնական ձկնորսական նավը բախվել է խեցգետնի ձկնորսությամբ զբաղվող ռուսական «Ամուր» նավի հետ:
Նախնական տվյալներով՝ ճապոնական նավի վրա գտնվող 5 մարդ փրկվել է: Նրանցից երեքը գտնվում էին անգիտակից վիճակում: Ավելի ուշ նրանք մահացել են: