Սիրիայում նախագահական ընտրություններ են
Սիրիայում սկսվել են նախագահական ընտրությունները և այդ ֆոնին ավելի քան 12,000 ընտրատեղամասեր են բացվել ամբողջ երկրում: Ամբողջ աշխարհից և տարբեր երկրներից հրավիրված դիտորդները կկարողանան ամբողջ օրվա ընթացքում հետևել ընտրություններին:
Գործող ղեկավարից զատ նախագահի թեկնածություն են առաջադրել նաև ներքին ընդդիմությունից՝ Մահմուդ Ահմեդ Մերիին և սոցիալիստական կուսակցության նախկին պատգամավոր Աբդալա Սալում Աբդալլան:
Նշվում է, որ Իդլիբի բնակիչները ևս հնարավորություն կունենան քվեարկելու նախագահական ընտրությունների ժամանակ: