Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան
Մեկնարկեց Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի այցը Հայաստան: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի ԱԳ նախարարին:
Այս մասին տեղեկանում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։