Կառավարության ներկայացրած նախագիծն ընդունելու համար քվորում չապահովվեց. ԱԺ նիստն ընդմիջվեց
Քիչ առաջ ԱԺ նիստը, որը դեռ չէր մեկնարկել, ընդմիջվեց, քանի որ քվորում չէր ապահովվել։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ժամանակ խնդրեց։
Նշենք, որ քվեարկության է դրվելու ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։