Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին․ Արմեն Գևորգյան

Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին. Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը։

«Քվեարկե՞լ, թե՞ ոչ:

Իմ մարզային այցերի և ընտրողների հետ հանդիպումների ընթացքում նկատել եմ մի կարևոր միտում. Շատ քաղաքացիներ կա՛մ դեռ չեն որոշել մասնակցել քվեարկությանը, կա՛մ մտադիր չեն մասնակցել: Նրանց թիվը շատ մեծ է: Կցանկանայի կիսվել, թե որքան կարեւոր է, որ հնարավոր շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին:

1. 2018-ի դեկտեմբերին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանք հիշվում են այն փաստով, որ Նիկոլը հավաքեց 70 տոկոս ձայն: Հետո նա օգտագործեց այսպես կոչված բարձր լեգիտիմությունը մեր երկրի համար աղետալի քաղաքականությունն իրականացնելու համար: Փաստորեն, նշենք, որ բնակչության միայն 30 տոկոսն է քվեարկել Նիկոլի եւ նրա ուսապարկերի օգտին, կամ քվեարկելու իրավունք ունեցողների ոչ ավելի, քան 35 տոկոսը: Իսկ ընտրություններին մասնակցության ցուցանիշը Հայաստանի պատմության մեջ ամենավատն էր ՝ 49 տոկոս: Սա Հայաստանում իշխանության ձևավորման ամենացածր հանրային լեգիտիմության ցուցանիշն է:

2. Այսօր Նիկոլը ելնում է այն նախադրյալից, որ ընտրություններին մասնակցությունը չպետք է բարձր լինի: Օգտագործելով վարչական ռեսուրսներ՝ նա և իր թիմը կձգտեն մոբիլիզացնել իրենց կողմնակիցների առավելագույն քանակը քվեարկելու համար: Դա նրանց հնարավորություն կտա ցածր մասնակցության դեպքում կրկին ձայների բարձր տոկոս հավաքել իրենց օգտին: Այդ պատճառով նրանք տեղերում սկսել են իրական տեղեկատվական և իրավական տեռոր. Ստեղծել վախի մթնոլորտ և ընտրությունների արդյունքների կանխորոշվածության զգացողություն, որպեսզի հնարավոր ամենափոքր թվով մարդիկ ընդդիմադիր գործունեություն ծավալեն և իրականացնեն հակաիշխանական քարոզչություն:

3. Բոլորիս համար կարեւոր է հասկանալ, որ, ի տարբերություն մեր նախորդ բոլոր ընտրությունների՝ հիմա որոշվում է ոչ թե իշխանության հարցը, այլ`արդյո՞ք Հայաստանը պետք է լինի անկախ, թե ոչ: Որոշ չափով դրանք ունեն անկախության հանրաքվեի նշանակությունը: Իր գոյությունից 30 տարի անց երկիրը կանգնեց նոր ընտրության առջև՝ կա՛մ լինել թյուրքական կոալիցիայի կցորդ եւ կորցնել արժանապատվորեն զարգանալու հնարավորությունը, կա՛մ պահպանել իր ինքնիշխանությունը և կրկին դառնալ ուժեղ և կազմակերպված պետություն:

4. Աշխարհի շատ երկրներում դեռ կա նորմ, ըստ որի քաղաքացիների քվեարկությանը մասնակցելը պարտադիր է: Մենք այս ավանդույթը դեռ չունենք: Այն օգնում է մեր նման երկրներին ստեղծել քաղաքացիական հասարակության ամուր հիմքերը, ձեւավորել քաղաքացիական գիտակցություն եւ ընտրողների ակտիվ դիրքորոշում: 20-րդ դարում զարգացած շատ ժողովրդավարական երկրներ նույնպես անցել են այս ուղիով: Մենք բոլորս պետք է մի պահ պատկերացնենք, որ նույնպես ունենք այս կանոնը և անպայման մասնակցենք քվեարկությանը: Չմասնակցելը հավասարազոր է ձեր ձայնը Նիկոլին ու նրա խունտային տալուն:

5. Նիկոլն ու իր թիմը հույս ունեն, որ ընտրությունների միջոցով կկարողանան պահպանել իրենց իշխանությունը: Հասարակությունում արդեն կա այն մասը, որը երբեք չի համաձայնվի նման իրավիճակի հետ: Ակտիվ մասնակցությունը ընտրություններին պետք է ցույց տա, որ եթե Նիկոլն և նրա ուսապարկերը ընտրազանգված ունեն, ապա այն ճնշող փոքրամասնություն է, որը այլևս չի կարողանա ազդել երկրի զարգացման գործընթացների վրա: Հավատացեք, առանց իշխանական լծակների եւ տեղեկատվական ռեսուրսների հասանելիության, Նիկոլի ամենաջերմեռանդ համակիրները շատ շուտով անիծելու են իրենց կուռքին, երբ պարզվեն մանրամասները, թե ինչեր էին անում Նիկոլն ու նրա ուսապարկերը, եւ թե ինչպես են անպիտան ղեկավարել պետությունը վերջին երեք տարիների ընթացքում:

Ես բոլորին կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Հայաստանում ապագա կա, բայց առանց Նիկոլի»,-գրել է Գևորգյանը։