Գազայի հատվածից Ռուսաստանի քաղաքացիները տարհանվել են
Գազայի հատվածից տարհանվել են Ռուսաստանի ավելի քան 70 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Պաղեստինում Ռուսաստանի դեսպանատանը:
Նշվում է, որ ռուսներին նախ կուղարկեն Կահիրե, որտեղից նրանք կթռչեն Մոսկվա:
Բացի այդ եւս 90 մարդու, ովքեր ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, նախատեսվում է տարհանել Գազայի հատվածից:
Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին հրաման է ստորագրել Գազայի հատվածից Ռուսաստանի և ԱՊՀ քաղաքացիների տարհանման մասին: Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է «կապված Իսրայել պետության զինված ուժերի ռազմական գործողությունների արդյունքում Գազայի հատվածում իրավիճակի կտրուկ վատթարացման հետ»: