Ձեր լուրերը ճիշտ են․ այո՛, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Նիկոլայ Բաղդասարյանի՝ ընտրություններին չմասնակցելուն, նշեց, որ դա նրանց սեփական որոշումն է։
Լրագրողների հարցին, թե արդյոք Ավինյանը ընդգրկվելու է ցուցակում, Մակունցը նշեց․ «Ձեր լուրերը ճիշտ են: Այո՛, պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ դա իր անձնական որոշումն է»։
Մակունցի խոսքով՝ հավելյալ մեկնաբանությունների համար լրագրողները պետք է դիմեն Ավինյանին։