Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Սոչիում՝ մայիսի 28-ին
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը Սոչիում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
«Մենք պատրաստում ենք նման աշխատանքային այց: Դա կլինի երկու նախագահների զրույցը, որը նախատեսվում է շարունակել աշխատանքային ճաշի ընթացքում», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների ընթացքի մասին նախատեսվու՞մ է մամուլի համար հայտարարություն, Պեսկովը պատասխանել է. «Ո՛չ, չի նախատեսվում»: