«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ Ռուսաստանի պաշտպանության նախարարություն
ՊԵԿ–ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում ԶՊՄԿ–ն է
«Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել». իրավապաշտպան
Անկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվեն
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը թանկարժեք ժամացույց է նվիրել ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանին
Հութիները խոստացել են պատասխանել Սաուդյան Արաբիայի հարվածներին Կեսօրին Երևանում կգրանցվի +38 աստիճան շոգ«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց«Խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ»․ ՀԿՎԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառների մասինՖրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված հրդեհը դարձել է վերջին 50 տարվա ընթացքում ամենաավերիչըԻշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»Իռլանդիայում 20-ամյա կինն ու 40-ամյա տղամարդը նախապատրաստել էին պայթյուն իրենց իսկ մեքենայովԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»63-ամյա անձի մոտ թմրանյութ են հայտնաբերելՔպական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները». «Փաստ»Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 5546-ի

Սասունի համար երբեմնի արժեքավոր հողն արդեն չափվում է այդ հողի վրա դրված աթոռով

Քաղաքական գզվռտոցի մեջ մի տեսակ հետին պլան է մղվել երկրի անվտանգությունը։ Բոլորն իրենց կորցրած ու անտեսելով սահմանին տիրող իրավիճակը՝ արտահերթ ընտրությունների նպատակ են դարձրել իշխանության գալու հարցը, և ոչ թե պետություն ունենալ-չունենալու խնդիրը․․․

«Դե եկեք տեսնենք՝ ո՞վ է մեզնից ավելի տղա» սկզբունքով կազմակերպված ընտրական մրցավազքում կարևորվում է, թե ով ավելի շատ ձայն կտանի, իսկ թե ով իրականում կլուծի օրեցօր մաշվող երկրի հարցը՝ հերն էլ անիծած։

Այս ամենը գուցե այդքան ողբերգական ու խնդրահարույց չթվար, եթե քաղաքական առևտրի մեջ մտած չլինեին նաև մարդիկ, ովքեր իրականում վաստակ ունեն 90-ականների Արցախյան պատերազմի ու այդ պատերազմի ընթացքում ազատագրած տարածքների գործում։

Ավանդ ունեն, թե չունեն՝ համենայդպես համաձայնվել են, ինչպես ասում են, «հոգին վաճառել սատանային»․․․

Օրինակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով թվում է պետք է գնահատեր իր ընկերների արյան շնորհիվ ազատագրված տարածքների արժեքը, պարզվում է այնքան էլ մտահոգ չէ երկրի ճակատագրով։ Իսկ ավելի կոնկրետ՝ մտահոգված է այնքանով, որքանով այդ հողի վրա կարող է աթոռ տեղավորել․․․

Դեռ 2018-ի սկզբին, մինչ «հեղափոխական շարժման» սկսվելը, թեթև ինտրիգ եղավ Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի միջև։

Չար լեզուներն ասում են, թե անգամ Սասունն ապտակել է Նիկոլին։ Այսօր արդեն վերլուծելով տեղի ունեցածը, թերևս կարելի է եզրակացնել, որ եթե դա ճիշտ էր, ապա չի բացառվում, որ Միքայելյանին այնքան էլ դուր չի եկել Նիկոլի բեկ-բեկ սողքը և նա չի ցանկացել Նիկոլի հետ մտնել ավանտյուրայի մեջ․․․

Շատերը գուցե հիշեն, որ այն ժամանակ Սասուն Միքայելյանը չգնաց «քայլարշավի»։ Նա «քայլողներին» միացավ միայն Երևանում, երբ հավանաբար արդեն հասցրել էր ծանր ու թեթև անել, թե ինչ կունենա՝ Նիկոլին միանալու դիմաց․․․

Սասունը «շատ բան» չէր ուզում․ միայն ապահովել իր որդիների ու ընտանիքի ապագան՝ ունենալով իշխանական լծակներ․․․

Այնպես ստացվեց, որ բոլորը հասան իրենց «մուրազին» ու Սասունի դիմաց դռներ բացվեցին․․․ սա էր երբեմնի ազատամարտիկի լռության գինը՝ հայրենիքը թուրքին հանձնելու դիմաց․․․

Ինչո՞ւ Սասունն իր ջոկատով ճակատ չմեկնեց 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին իսկ օրը, ինչո՞ւ նա հարմար պահի «վիրավորվեց» ու ինչպես եղավ, որ ճիշտ ժամանակին դուրս եկավ հիվանդանոցից (երբ արդեն կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրված էր), սրանք ու այս շարքից էլի շատ ուրիշ հարցեր անշուշտ ունեն պատասխաններ, բայց «հասարակ ու շարքային» մահկանացուներիս գուցե այդպես էլ դրանք հասանելի չլինեն։

Մենք՝ շարքայիններս, միայն եզրակացնել ու կռահել կարող ենք, որ Սասունն ի սկզբանե տեղյակ էր դավադրության մասին, բայց լռում էր՝ իր ու իր որդու աթոռները չկորցնելու, դրանք ավելի ամրապնդելու և ավելի կայուն հաստատվելու համար․․․

Ընդամենը 4 շաբաթ առաջ իշխանության ու մասնավորապես Փաշինյանի համար, հատկապես լրագրողների մոտ, դոշ տվող Սասուն Միքայելյանն ասում են Նիկոլի հետ շուն ու կատու է դարձել։

Որոշ լուրերի համաձայն, Միքայելյանն առաջարկել է Նիկոլին իր փոխարեն, որդուն ընդգրկել ընտրացանկում, ու քանի որ Փաշինյանը մերժել է՝ «Նաջարյանն էլ կատաղել է» ու վերջին օրերին սկսել «խոսել»․․․ խոսում է սահմանին տիրող սխալ քաղաքականության մասին, Նիկոլին հակասելով՝ ասում է, թե թուրքը չի կարող բարեկամ լինել, վստահաբար հակադարձելով իշխանական թևի մեկ այլ հայտարարության ասում է, թե Շուշին մերն է ու մենք դեռ պետք է այն վերադարձնենք․․․ ու էլի համահունչ այլ հայտարարություններ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, որ Սասունը դժգոհ է, զայրացած ու վրդովված իր քաղաքական թիմից՝ մասնավորապես Փաշինյանից․․․

Այդպես է դա, թե ոչ՝ իրենց որոշելիքն է, բայց փաստն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 30 թեկնածուի անվանացանկում, չկան ո՛չ Սասունի, ու ոչ էլ նրա որդու անունները․․․

Գուցե դա Փաշինյանին հասցված ապտակի պատասխանն է՝ ո՞վ գիտե, բայց ակնհայտ է, որ ամոթ ու տգեղ երևույթ է, երբ հայրենիքի համար «կռված» տղերքը՝ հասկանալով հայրենիքի անվտանգության գինը, հայրենիքի փրկության ճանապարհին կորցնելով բազում ընկերներ՝ վաճառում են հոգին ու մտնում քաղաքական առևտրի մեջ։

Բայց ավելի վատ է, երբ նրանց քողարկում են մերձավորները, մտերիմներն ու նրանք, ովքեր իրենց աչքի փուշը թողած՝ փորձում են ցեխ շպրտել բոլորի վրա․․․ Գրում են ու փնովում ուրիշներին ոչ թե նրա համար, որ արդարամիտ են, օբյեկտիվ ու «ճշտախոս», այլ պարզապես այդկերպ ուզում են շեղել ուշադրությունը իրական կեղտից՝ այն մեկից, ով զոհ գնաց կռապաշտությանն ու փառամոլությանը և մեկընդմիշտ թաղեց իր ձեռք բերած արժեքները․․․

Ամեն դեպքում Սասունի համար արժեքներ են փոխվել՝ երբեմնի արժեքավոր հողը նրա համար չափվում է այդ հողի վրա դրված աթոռով․․․ նա ցուցակում չէ ոչ թե նրա համար, որ չի ուզում կիսել իշխանության դավաճանությունը, այլ նրա համար, որ նրան պարզապես մերժել են աթոռը․․․

NEWSPRESS.am