Ռոնալդ Կումանի ապագայի հարցը «Բարսելոնայում» մնում է անորոշ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի հարցը մնում է անորոշ։
Օրեր առաջ Կումանն իր գործակալի հետ հանդիպել է թիմի նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Հանդիպման ժամանակ Կումանին ակնարկել են, որ ակումբը բանակցություններ է վարում այլ մարզչի հետ։
Նշվում է նաև, որ Լապորտան 15 օր անց Կումանին հայտնելու է իր ապագայի մասին։ Ակումբը շարունակում է նոր մարզչի փնտրտուքները։ Հավանական թեկնածուների թվում են Միկել Արտետան և Չավին։