Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում հայտնաբերվել է 1 տոննա կոկաին
Բրիտանիայում անցորդները լողափում հայտնաբերել են գրեթե մեկ տոննա կոկաին, որի արժեքը կազմում է մոտ 80 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Իշխանությունները հետաքննություն են անցկացնում պարզելու համար, թե այն ում է պատկանում և ինչպես է հայտնվել լողափում։
Հաղորդվում է, որ անցորդները փրկարարական բաճկոններին կցված պայուսակները գտել են Արևելյան Սասեքսի լողափում, որից հետո տեղյակ են պահել ոստիկանությանը։