Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները

Չե՛ս աշխատելու և չենք էլ թողելու, որ աշխատես. եթե աշխատանքի դիմաց գումարներ է ակնկալում, ապա կարող էր ասել՝ դա վճարովի ծառայություն է. նախկին իմքայլականը՝ Վլ. Վարդանյանին (տեսանյութ)

Երեկ իմ գործընկերներից մեկը՝ Վլադիմիր Վարդանյանը, անդրադարձել է ինձ՝ ինձ համար անհասկանալի պատճառներով ու անհասկանալի ձևակերպումներով, ավելին՝ անցնելով բոլոր թույլատրելի սահմանները, վիրավորական արտահայտություններ է արել իմ հասցեին: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: 

Նա նշեց, որ Վարդանյանը խոսել է նախագծի մասին, որ ինքն օգնել է այս նախագծին, խմբագրական աշխատանքներ է արել: 

«Նախագիծը, որի մասին խոսում է Վարդանյանը, Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու մասին է՝ գերիների չվերադարձի մասով: Ես ենթադրում էի, որ այդ նախագիծը պիտի աներ իշխող խմբակցությունը և, առավել ևս, նույն Վարդանյանը՝ լինելով Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, բայց չի արել: Մենք ենք ներկայացրել՝ անկախ պատգամավորներով, և ինքն իր պաշտոնական պարտականություններից բխող աշխատանք է իրականացրել խորհրդարանում: Երբ Գոռ Գևորգյանը նրան առաջարկել է, որ նա էլ նայի տեքստը, սիրահոժար ասել է՝ ես էլ նայեմ, այո, միջազգային իրավունքի մասնագետ եմ: Եվ այսօր գալ ու երեսով տալ, որ «ձեր նախագիծն անգրագետ նախագիծ էր», «ուղղել եմ», «էլ չեմ ուղղելու». ներողություն, Դուք որևէ մեկին մեծահոգություն կամ բարեսրտություն չեք ցուցաբերում, Դուք ընդամենը կատարում եք Ձեր պարտավորությունները, որի համար վճարվում եք: Ես էլ՝ որպես ընկերության սեփականատեր, որպես հարկատու, Ձեզ վճարում եմ դրա համար և Դուք պարտավոր եք կատարել այն աշխատանքը, որի համար կոչված եք Ազգային ժողովում»,- ասաց Թովմասյանը:

Ըստ պատգամավորի՝ եթե Վարդանյանը խոսում է, անցնում է գծեր, ուրեմն թող մտածի՝ ասելու շատ բան կա:

«Եթե Վլադիմիր Վարդանյանն այդ նախագծի վրա աշխատանքը մատուցում է որպես վերին աստիճանի բարեգթություն մեզ համար և ակնկալում է ինչ-որ գումարներ, ապա կարող էր ասել, որ դա վճարովի ծառայություն է, մենք կմտածեինք՝ իր ծառայությունից օգտվո՞ւմ ենք ընդհանրապես, թե՞ ոչ: Անհասկանալի է ընդհանրապես իր վրդովմունքի պատճառը: Եթե այդքան համարձակություն ունեք, կարող եմ ուղեկցել սահման՝ իմ ծննդավայր, եկեք ադրբեջանցիների հետ Ձեր ագրեսիան ցուցաբերեք»,- շեշտեց պատգամավորը: 

Նա անդրադարձավ նաև նոր նախագծին, որ իրենք պետք է ներկայացնեն, իսկ Վարդանյանն իր հերթին հրաժարվել է դրա վրա աշխատելուց: Ի դեպ, այն Արցախի դեօկուպացիայի մասին է: 

«Վարդանյանն այստեղ հոխորտում էր, թե նոր նախագիծ եք բերել, նախագծի վրա չեմ աշխատելու: Բնականաբար, չե՛ս աշխատելու և չենք էլ թողելու, որ աշխատես: Եվ մենք, այո՛, վաղը քննարկելու ենք Արցախի դեօկուպացիայի մասին նախագիծը: Մենք հասնելու ենք այդ հայտարարության ընդունմանը: Դա դուք պիտի անեիք՝ որպես իշխանական խմբակցություն և Արցախի ապագան այս իշխանությունն ինքը պիտի ուրվագծեր հեռանալուց առաջ: Այս խորհրդարանին հիշելու են որպես Արցախը հանձնած խորհրդարան և մենք գոնե մի փաստաթուղթ պիտի ներկայացնենք, որ ամբողջ աշխարհում հասկանան, որ Արցախի վրա մենք դուռը չենք շրխկացրել»,- եզրափակեց Թովմասյանը: