ՀԱՊԿ-ն արձագանքել է կազմակերպությանն ուղղված՝ Փաշինյանի քննադատությանը
ՀԱՊԿ-ի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ կազմակերպությունը ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունը, խորհրդակցությունների անցկացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են, գրում է РИА Новости-ն:
Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ երեքշաբթի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների հանդիպմանն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին՝ քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև կատարել սահմանագծում և սահմանազատում՝ պետական սահմանի այդ հատվածում:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Փաշինյանը շեշտել էր, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում և հնարավոր է դիմենք ՄԱԿ-ին: