Վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ 6 զինծառայող. ՊՆ
Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։