Հայ զինծառայողներին գերի վերցնելու լուրը առաջինը հայտնել է Ադրբեջանը, իսկ ՀՀ ՊՆ-ն միայն 1 ժամ անց
Գեղարքունիքում 6 հայ զինծառայողի գերի վերցնելու լուրը առաջին հայտնել է Ադրբեջանը՝ սեփական մեկնաբանությամբ։
Անպատժելիությունից լկտիացած թշնամին, որն արդեն 15 օր զավթել է Հայաստանի սուվերեն տարածքը, այսօր գերեվարել է 6 հայ զինծառայողների, ընդ որում՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն առաջինն է այդ մասին հայտարարել՝ նշելով, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Քարվաճառի ուղղությամբ։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայ զինծառայողների գերեվարման մասին հայտնեց միայն ադրբեջանում լուրի տարածումից հետո մոտ մեկ ժամ անց։
Տպավորություն է, որ Հայաստանի ՊՆ-ն մեր բանակում կատարվող միջադեպերի մասին տեղեկանում է համացանցից։ Իսկ այդ ընթացքում կատարվածի մասին թշնամու մեկնաբանությունն արդեն ողողել է միջազգային մամուլի էջերը:
Mediaport