Գերեվարված զինծառայողները սահմանի կահավորման և ականապատման աշխատանքներ իրականացնելիս են եղել․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում խոսելով գերեվերված 6 զինծառայողի մասին, նշեց, որ զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում սահմանի կահավորման աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ ականապատման աշխատանքներ, որոնք իրականացվել են զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ.
«Այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Հետագայում եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են։
Գերեվարման հանգամանքները դեռ պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է՝ դա ըստ էության գերեվարում չէ։ Տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։