Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներԻրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Ի՞նչ է տեղի ունեցել գիշերը և ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին. թուրքագետը 10 կետով պարզաբանում է

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

««10 կետով այն բանի մասին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը և ինչու է Ադրբեջանը շարունակում գրավել Հայաստանն ու գերեվարել մեր զինվորներին։

1.Ադրբեջանն այսօր առավոտյան գերի է վերցրել հայ 6 զինվորի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Լուրը պաշտոնապես հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

2. Ադրբեջանի կողմից նոր գերիներ վերցնելը հնարավոր է դարձել այն պարզ պատճառով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը հրաման է տվել մեր բանակին ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ (!!!) չկրակել Ադրբեջանի բանակի վրա։ Ոչ թե այն պատճառով, որ զենք չկա կամ զինվոր չկա, այլ որովհետև մեկ մարդ հրաման է տվել ՉԿՐԱԿԵԼ։

3. Այս պահի դրությամբ արդեն 15 օր է, ինչ Ադրբեջանը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի մի քանի տեղերում խախտել է փաստացի սահմանը և գրավել է 11.000 հեկտար ՀՀ տարածք։ Ուշադրությո՛ւն դարձրեք. ոչ թե Արցախի Հանրապետության տարածքի մասին է խոսքը, այլ Հայաստանի Հանրապետության։

4. Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը ոչ միայն չի պատրաստվում ռեալ գործով դիմագրավել մեր սահմանները խախտած թշնամուն, այլ ողջ ուժերը կենտրոնացրել է՝ ընտրություններում վերարտադրվելու համար։ Ավելորդ չէ նշել նաև, որ եթե նույնիսկ այդ իշխանությունը ցանկություն ունենար դիմադրել, անկարող էր լինելու դա անել, քանի որ այս կառավարությունում չկան համապատասխան որակ ու հմտություն ունեցող մարդիկ։

5. Ադրբեջանի գործողությունները ունեն պարզ բացատրություն. արդեն պարզ է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը չի դիմադրելու է Ադրբեջանի կողմից ոչ մի գործողության, հետևաբար՝ պետք է օգտվել ստեղծված իրավիճակից և նվաճել որքան հնարավոր է շատ հայկական հող։ Այդ դեպքում Հայաստանը շատ ավելի հեշտությամբ կտա նոր տարածքներ առանց պատերազմի, այն է՝ նոր կապիտուլյացիոն փաստաթղթով։

6. Ադրբեջանը սեփական 30-ամյա փորձից լավ գիտի, որ միջազգային ոչ մի դատապարտող կոչ ու փաստաթուղթ, ՄԱԿ բանաձև կամ նույնիսկ խիստ զգուշացում իրականում չեն կարող խանգարել իրականացվող ռազմական գործողությանը, եթե այդ թղթի/կոչի/բանաձևի հետևում չկա կանգնած իրական ուժ։ Հետևաբար՝ իրենք շարունակելու են ՀՀ տարածքի նվաճումը։ Սխալ է այն կարծիքը, որ Ադրբեջանը հետ կքաշվի ՀՀ տարածքից, եթե Հայաստանը կատարի Ադրբեջան-Թուրքիա երկյակի պահանջները։ Ադրբեջանը հետ կքաշվի միայն այն պարագայում, եթե Հայաստանը դիմադրի ՈՒԺՈՎ։

7. Հայաստանի թուրքամետ իշխանությունները ճիշտ են ասում, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն է, սակայն նրանք մինչև վերջ չեն պատմում ձեզ իրականությունը։ Ադրբեջանի և Թուրքիայի պատկերացրած խաղաղության բանաձևը մեկն է. այս տարածքում պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններ։ Ցանկացած այլ բան ինքնախաբեություն է կամ օկուպացիոն ռեժիմի մանիպուլյացիա։ Սա պնդում եմ որպես թուրքագետ, որ 15 տարի շարունակ զբաղվում է մեր հարևան երկու պետության հետազոտությամբ։

8. Ադրբեջանը և Թուրքիան ինչպես միշտ քարոզում են, որ Հայաստանը և հայերը դիմադրելու կարողություն չունեն, որպեսզի մեզ բարոյազրկեն և թույլ չտան հայկական ռևանշ ու հեշտությամբ շարունակեն Հայաստանի նվաճումը։
Սա նոր բան չէ, սակայն աննախադեպն այն է, որ այս հարցում թուրք-ադրբեջանական տանդեմին օգնում է ՀՀ իշխանությունը, որն իր մեդիա-կայսրությամբ այս պահին ակտիվ քարոզում է ՀՀ մարզերում և սփյուռքում, որ մենք չենք կարող որևէ կերպ դիմադրել թշնամուն։
Իրականում, սակայն, դիմադրելու կարողություն ու կամք չունեն միայն կապիտուլյանտ Ն. Փաշինյանը և իր գլխավորած օկուպացիոն ռեժիմը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլիներ, եթե 1918 թ. մայիսին Արամ Մանուկյանը ոչ թե կռվելու հրաման տար, այլ ասեր՝ «համակերպվենք և դիմենք Անտանտ դաշինքին, գուցե կփրկվենք»։ Այդ դեպքում Հայաստան պետությունը չէր էլ ստեղծվի, իսկ մենք վաղուց վերացած կլինեինք որպես ազգ։

9. Այս պահին ավելի քան պարզ իրողություն կա։ Կամ մենք վերջապես ազգովի հեռացնում ենք կապիտուլյանտին և շանս ու ժամանակ տալիս մեր պետությանը վերականգնվելու ու մեզ պաշտպանելու համար, կամ մեզանից յուրաքանչյուրին մեր պետության տարածքում այսօր կարող են թուրքերը գերեվարել և ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունն ուղղակի հերթական դատապարտող կոչը կանի, կշարունակի ֆեյսբուքում դրոշ պաշտել ու «Շուշի ազատագրել»։

10. Ստիպված եմ արձանագրել, որ այսօր առավոտյան գերի ընկած մեր տղերքը նաև ձե՛ր մեղքով են, եթե դուք մինչև հիմա սատարում եք կապիտուլյանտ իշխանությանը կամ էլ անտարբերությամբ սպասում եք ձեր երազած «փրկչին»։ Այս պահին չկա քաղաքական նախասիրության հարց, կա դավաճաններին հեռացնելու հարց։
Տարածե՛ք, որ մեր հայրենակիցներն իմանան ճշմարտությունը։
պ.գ.թ., թուրքագետ Վարուժան Գեղամյան»: