Իմ վերադասի կողմից ինձ առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի էր. ես հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքին. Կոտայքի մարզպետը՝ իր ազատման մասին. VIDEO
Պաշտոնն այդպիսի հատկություն ունի՝ մի օր նշանակում են, մի օր էլ ազատում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատված Մեսրոպ Մեսրոպյանը:
Նա նկատեց, որ ընտրություններով պայմանավորված՝ փակագծեր չի բացի, բայց նշեց, որ որոշ նշանակումների հետ կապված անհամաձայնություններ է ունեցել վերադասի գետ:
«Ես եմ դեռեւս դիմում ներկայացրել դեռեւս մայիսի 10-ին, եղել է աշխատանքային անհամաձայնություն մարզում կադրային քաղաքականության հետ կապված: Ինձ առաջարկվել է իմ վերադասի կողմից տվյալ նշանակման հետ կապված մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, եւ ես պահել եմ իմ սկզբունքը»,-ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:
Լրագրողի ճշտող հարցին, թե Սուրեն Պապիկյանի հե՞տ է անհամաձայնություն եղել, նա պատասխանեց. «Այո, նաեւ Սուրեն Պապիկյանի հետ»: