Կրեմլը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկելու հանդիպման ժամանակ Պուտինն ու Լուկաշենկոն
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում քննարկելու են համատեղ էներգետիկ նախագծերը և տնտեսական այլ հարցեր: Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Օրակարգում են երկկողմ կապերի հետագա զարգացման, առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև Միութենական պետության մեջ ինտեգրման հետ կապված արդիական հարցեր»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Լուկաշենկան ասել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը հիմնականում կքննարկվեն տնտեսական թեմաներ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումն ու բանակցությունը տեղի կունենան ուրբաթ ՝ մայիսի 28-ին, Սոչիում: