Հրաձգություն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում. կա 10 զոհ
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում տեղի է ունեցել հրաձգության, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Կրակոցներիկց հետո ինքնասպան է եղել նաև հրաձիգը: Այս մասին հայտնում է NBC-ն: Դեպքից հետո մեկ մարդ հոսպիտալացվել էր, ով հետո մահացել էր հիվանդանոցում: Դեպքը տեղի է ունեցել երկաթգծի մոտակայքում:
Ամերիկյան մի շարք աղբյուրներ նշում են, որ կրակող կասկածյալը հրկիզել է իր տունը, որից հետո իրականացրել է հանցագործությունը: Այս պահին պարզվում է դեպքի բոլոր մանրամասները: