Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները

Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայել միջազգային դիտորդներ, իսկ 2 կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները դուրս բերել. Փաշինյան

Հայաստանի անվտանգության խորհուրդն այսօր նիստ է հրավիրել, որին հրավիրված են նաեւ ԱԺ խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես, ասել է. 

«Ես այսօր վերադառնում եմ Գեղարքունիքի մարզից, մասնավորապես, Կութ գյուղի հատվածի մեր սահմանային տարածքներից: Տեղում ծանոթացել եմ իրադրությանը եւ ուզում եմ կիսել իմ տպավորությունները: Բայց բացի դրանից ուզում եմ նաեւ իրադրության լուծման առաջարկով հանդես գալ: 

Իրադրությունը լարված է եւ այդ լարվածության դինամիկան աճողական է: Այսինքն ոչ միայն ստատիկ լարված է, այլ շարունակաբար լարվում է եւ մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել: Ինչո՞ւ: Որրովհետեւ վերջին օրերին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները եւ մեր զինվորները, մեր ստորաբաժանումները փոխներթափանցա իրավիճակում են: Այսինքն, ըստ էության, գտնվում են ոչ միայն դեմ-դիմաց, այլեւ ըստ էության, խատը փոխներթափանցած վիճակում: Իրավիճակը լարվելու է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց, արդեն տարբեր միջադեպեր են գրանցվել եւ այդ լարվածություն, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլեւ այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր ԶՈՒ ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո իրենք կփորձեն պատասխան քայլն անել եւ այսպես շարունակ: 

Իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման: Ես ուզում եմ առաջարկել դիվանագիտական խաղաղ հանգուցալուծում իրավիճակի, որը կբերի լիցքաթափման: 

Դուք տեղյակ եք, որ Ադրբեջանն իր գործողությունները պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով, որ մեր եւ իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման եւ աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են: Մենք, իհարկե այդ գնահատականը չենք կիսում եւ ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը: Այս առաջարկն ուղղված է նաեւ Ադրբեջանի կառավարությանը: Առաջարկը հետեւյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն սահմանի վերաբերյալ որոշակի կիլոմետրերի պատկերացում տարբերություն կա: Ենթադրաբար, մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: 

Որից հետո էլի միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում էլի իմ պտկերացումն այն է, որ ՌԴ կամ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներկայացված լինեն եւ սա պետք է տեղի ունենա ՌԴ-ի կամ ՄԽ համանախագահության գործունեության ներքո: 

Սա է առաջարկը»: 

Նա հավելեց, որ դիտորդների տեղակայումից հետո հաջորդ փուլով սկսվում է սահմանների ճշգրտման աշխատանքը՝ Սոթքից մինչեւ Խոզնավար. «Սա է իմ առաջարկած պլանը, որը եթե Ադրբեջանն իրոք խնդիր ունի սահմանային կետերի ճշգրտման հետ, այս պլանը մերժելու որեւէ պատճառ պետք է չունենա: Մենք մեր կողմից վստահ ենք, որ միջազգային դիտորդներին կարող ենք մեր դիրքորոշումը հիմնավորել: Գուցե իրենք էլ ունեն վստահության իրենց բաժինը: Բայց այս փուլում խոսքը իրավիճակը դեէսկալացիա անելու մասին է եւ դիվանագիտական խաղաղ հանգուցալուծման մսին է: Սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրներին եւ իհարկե նաեւ Ադրբեջանին: Ես հույս ունեմ, որ այս առաջարկը կընդունվի: 

Տեղում իրավիճակին ծանոթանալով եկել եմ այն համոզման, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաարդյունավետ, մենախելամիտ ճանապարհը: Եթե այս ճանապարհով չգնանք, իրավիճակը անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող: Բացի այս առաջարկից, մենք նաեւ խորհրդակցություններ կսկսենք մեր միջազգային գործընկերենրի հետ: ԱԳ նախարարի հետ այս թեմայով արդեն խոսել ենք: Հույս ունենք, որ արագ կկարողանանք անցնել այս առաջարկի իրագործմանը»,-ընդգծեց Փաշինյանը: