Ամերիկացի գեներալը հորդորել է կանխել Ռուսաստանի և Չինաստանի դեմ հնարավոր պատերազմը
ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ շտաբի պետ Մարկ Միլին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի միջև «հարաբերությունների ոչնչացման» մասին նշել է, որ այս տերություններն այժմ պատերազմի եզրին են և պետք է քայլեր ձեռնարկել այդ հավանական պատերազմը կանխելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Գեներալն ընդգծել է, որ նախկինում Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքների մասին:
Մարկ Միլին հավելել է նաև, որ Չինաստանը ճանաչվում է որպես ԱՄՆ-ի հիմնական թշնամի։