Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները

103 տարի անց, այս օրերին, արդեն Երրորդ Հանրապետությունը ապրում է իր 30-ամյա պատմության թերևս ամենածանր ժամանակներից մեկը

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

«Այսօր Առաջին Հանրապետության տոնն է։ 103 տարի առաջ, մեր նախնիները, միայնակ դեմ հանդիման մնալով Կովկաս ներխուժած օսմանյան գերակշիռ բանակի հետ, նրան ջախջախիչ հարվածներ հասցրեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում, և ստիպեցին ճանաչել մեր ազատ ապրելու իրավունքը։

103 տարի անց, այս օրերին, արդեն Երրորդ Հանրապետությունը ապրում է իր 30-ամյա պատմության թերևս ամենածանր ժամանակներից մեկը։ Թշնամին համարյա անարգել ներխուժել է մեր երկրի տարածք, Կառավարությունը փաստացի կազմալուծված է, Նախագահը ձևական մարմին է դարձել, բանակի ղեկավարությունը գլխատված է իր հոգևարքն ապրող իշխանության կողմից։ Մենք գտնվում ենք լայնածավալ արտաքին ագրեսիայի վտանգի առաջ, որը կարող է հանգեցնել անկախ պետության լիակատար կազմալուծման, ինչպես դա եղավ սրանից 100 տարի առաջ։

Ի տարբերություն 100 տարի առաջվա սակայն, երբ մենք սպառել էինք մեր ուժերը, և դադարեցրեցինք դիմադրությունը, այսօր մենք հնարավորություն ունենք շրջելու պատմության ընթացքը, և փրկելու մեր պետությունը։ Սա պահանջում է համակարգված գործողություններ, որոնց այսօր պետք է ներգրավվեն մեր պետության ճակատագրով շահագրգիռ բոլոր անձիք և կազմակերպությունները՝

Ա) ՀՀ Սահմանադրության Հոդված 14-ը սահմանում է, որ ՀՀ զինված ուժերն ապահովում են երկրի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Այսօր Զինված ուժերը պետք է առաջնորդվեն միայն Սահմանադրությամբ, և սկսեն իրականացնել երկրի սահմանների պաշտպանության իրենց ուղիղ սահմանադրական առաքելությունը՝ անհրաժեշտության դեպքում հրաժարվելով ենթարկվել վարչապետի ժամանակավոր պաշտոնակարից եկող ապօրինի հրահանգներին, որն իր հրաժարականից հետո այլևս իրավասու չի ուղղորդել Զինված ուժերին, առավել ևս կաշկանդել նրանց օրինական գործողությունները։

Բ) Իր անմիջական առաքելությունը իրականացնելու նպատակով, բանակը նաև պետք է պահեստազորի մասնակի զորահավաք սկսի առնվազն այն մարզերում, որոնց անվտանգությանն այսօր անմիջականորեն սպառնում է թշնամին՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Արարատ։ Պետք է զենքի տակ կանգնեցնել առավել մարտունակ բնակչությանը, և ապահովել բավարար մարտական ռեզերվ՝ սահմանների պաշտպանության, և տարբեր հատվածներում առաջացած թշնամուն դիմակայելու և հետ մղելու համար։

Գ) Մեր բանակի ակտիվությունը և նախաձեռնողական գործողությունները մեծ հավանականությամբ կստիպեն տարածաշրջանի այլ տերություններին արձագանքնել և միջամտել՝ կանխելու նոր լայնամասշտաբ պատերազմը։ Ի տարբերություն անցած տարվա պատերազմի, Ադրբեջանը տարածաշրջանում ներգրավված և ոչ մի տերությունից առայժմ որևէ ընդգծված աջակցություն չի ստացել, իսկ իրավիճակի սրումը կբերի նաև նրան, որ նրանք ստիպված կլինեն արդեն ուղիղ միջամտել և հակազդել Ադրբեջանին։

Դ) ՀՀ Սահմանադրական դատարանը պետք է հրատապ կարգով որոշում կայացնի՝ արգելելով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին Հայաստանի անունից որևէ միջազգային փաստաթուղթ ստորագրել։ ՀՀ Սահմանադրության 132 հոդվածին համաձայն, միայն ՀՀ Նախագահն է լիազորված ՀՀ անունից միջազգային պայմանագրեր ստորագրել, ուստի նա ևս պետք է հետևողական լինի իր սահմանադրական գործառույթները իրականացնելիս, և կտրականապես հրաժարվի ՀՀ սահմաններին վերաբերվող որևէ միջազգային փաստաթուղթ ստորագրել՝ մինչև նոր ընտրությունները, և դրանցով ընտրողների մեծամասնության վստահությունը վայելող լեգիտիմ իշխանության ձևավորումը։

Ե) Մեզ, անհատ քաղաքացիներիս, պետք է ամեն գնով արագ ձևավորել նոր իշխանություն, որը չի կրում իր վրա անցած պատերազմում պարտության խարանը, ընդունակ է հստակ գործողություններով ամրապնդել պետության խարխլված կառույցը, վերականգնել զինված ուժերի կարողությունները, շտկել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերների հետ, և կոշտ հակազդել լկտիացած թշնամուն։ Միայն այդպիսի կենտրոնացված իշխանությամբ մենք կարող ենք այսօր փրկել պետությունը, իսկ հետո արդեն կարող ենք նորից մտածել ժողովրդավարական ազատությունների և զարգացման մասին։

Այսօր մենք կանգնած ենք մեր պատմության նոր Սարդարապատի առջև։ 103 տարի առաջ, Սարդարապատի օրերին, երբ երկրում փաստացի չկար կենտրոնացված իշխանություն, միավորվեցին զինվորական և շինական, հոգևորական և մտավորական, դաշնակ և անկուսակցական, և միասնական ջանքով փրկեցին երկիրը կործանումից։ Այսօր մեր առաջ նույն հրամայականն է՝ միասնական ջանքով պաշտպանել մեր երկիրը, և փրկել մեր անկախ պետականությունը։ Այսքանով, շնորհավորում եմ մեր բոլորիս Հանրապետության տոնը, Հանրապետությունը պաշտպանելու անզիջում վճռականությամբ»: