Ցանկանում եմ, որ Հայաստանը կարողանա իր անկախությունն ապրել խաղաղության և բարգավաճման մեջ. Ջոնաթան Լաքոթ (լուսանկար)
Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին ցանկանում եմ, որ Հայաստանը կարողանա իր անկախությունն ապրել խաղաղության և բարգավաճման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։
«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին ցանկանում եմ, որ Հայաստանը կարողանա իր անկախությունն ապրել խաղաղության և բարգավաճման մեջ։ Ես ցանկանում եմ, որ իր պատմությունը հազարամյակներով չափով Հայաստանը վստահություն ունենա իր ապագայի նկատմամբ։ Ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդի վրա, ցանկանում եմ, որ հայերը հպարտ լինեն այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։ Ես կցանկանայի, որ Ֆրանսիան միշտ սիրեր Հայաստանը, ինչպես Հայաստանն է մեզ սիրում»,- գրել է Լաքոթը։
