Շնորհավո՜ր Հանրապետության օրը. Երևանի քաղաքապետ
Շնորհավո՜ր Հանրապետության օրը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Առաջին հանրապետության օրը և հրապարակել լուսանկարներ՝ հետևյալ գրառմամբ.
«Սարդարապատի հերոսամարտին և Առաջին Հանրապետության պատմությանը վերաբերող այս լուսանկարների մի մասը հրապարակվում է առաջին անգամ:
Լուսանկարները վերցվել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի արխիվներից»։