Առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տոնական միջոցառումներին. Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ երկու տարի առաջ ՝ՀՀ-ում 2018 թ-ի ապրիլին իշխանությունը զավթած «քյոսագալդիները» (լարախաղացի ծաղրածուները), մեկ տարի շարունակ գաղտնի քայքայիչ գործնեություն իրականացնելով Արցախի ինքնիշխանության դեմ, բացահայտ գրոհի անցան:
Առաջին անգամ մեր նորօրյա անկախության ընթացքում Արցախը պաշտոնապես չէր հրավիրվել և չէր մասնակցում ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառումներին…
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը դարձած, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Աստված պահապան, Հայաստանի Հանրապետությանը և Հայ Ժողովրդին …»: