Պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին. Արտակ Բեգլարյանը՝ պետնախարար, Լյովա Մայիլյանը՝ ԱԱԾ տնօրեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին։ Նա կրկին անջատում է պետնախարարի և ֆինանսների նախարարի ֆունկցիաները։
Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական տվեց, այդ պաշտոնում քննարկվում են նախկին ՄԻՊ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի՝ Գրիշա Սարգսյանի որդու անունները, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանը։
Ի դեպ, հնարավոր է փոխվի նաեւ ԱԱԾ տնօրենը՝ նշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Լյովա Մայիլյանը՝ Մասիս Մայիլյանի եղբայրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: