Խոշոր հրդեհ` Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում․ կան զոհեր
Բրազիլիայի Արակաջու քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան զոհեր։ Այս մասին հայտնում է Արակաջուոյի քաղաքապետ Էդվալդո Նոգեյրան:
Նա մասնավորապես նշել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Կան նաև հոսպիտալացված մարդիկ։
Քաղաքապետը նշել է նաև, որ փրկարար ծառայությունն ամեն ինչ արել է, որպեսզի հրդեհից փրկեն մեծ թվով մարդկանց։ Դեպքի հետ կապված բոլոր մանրամասներն այս պահին ճշտվում են։